Rate.am-ի տեղեկություններով՝ հանրապետության փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրանում է: Դեկտեմբերի 25-ին դոլարի պաշտոնական միջին փոխարժեքը կազմել է 459,3 դրամ:
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, 13:01-ի դրությամբ՝ դոլարը միջինում վաճառվել է 465 դրամով եւ գնվել 455 դրամով (տարբերությունը 10 դրամ): Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, 14:00-ի դրությամբ, այդ ցուցանիշները համապատասխանաբար բարձրացել են մինչեւ 467,79 եւ 458.69 դրան (տարբերությունը 9,1 դրամ):
Ընդամենը մեկ օրվա ընթացքում իրավիճակը փոխվել է հետեւյալ կերպ. Այժմ ամերիկյան արժույթի գնորդները մեկ դոլարի դիմաց կվճարեն 2,79 դրամով ավելի: Իսկ վաճառողների բախտը մի փոքր բերել է. նրանք 3,69 դրամով ավելի շատ կստանան: Դեռեւս հայտնի չէ, կշարունակվի՞ արդյոք դոլարի ամրապնդումը, թե կրկին անկում կարձանագրվի: Ամեն դեպքում, դեկտեմբերին դոլարի պաշտոնական փոխարժեքի ռեկորդային մակարդակը գրանցվել էր 10 օր առաջ:





























