Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Սուրբ Ծննդի առթիվ սեւ լաբրադորի ձագ են նվիրել, գրում է Le Parisien-ը:
Երկու ամսական շնիկին Ֆիլի են անվանել՝ ի պատիվ մոդուլի, որը վայրէջք էր կատարել Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի մակերեւույթին, փոխանցում է Gazeta-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ունի Կոնի անունով սեւ լաբրադոր, բուլղարական հովվաշուն՝ Բաֆի անունով: 2012թ. նրան նաեւ ակիտա-ինու ցեղատեսակի շուն էին նվիրել՝ Յումեին:




























