Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմը թուրք հայտնի երաժշտագետ Նաիմ Դիլմեները դասել է տարբա լավագույն ալբոմների շարքում։

Նաիմ Դիլմեները Twitter-ի իր էջում հրապարակել է 2014-ին Թուրքիայի լավագույն եւ վատագույն երգերն ու երաժշտական ալբոմների իր տարբերակները։

Նաիմ Դիլմեները 2014-ի Թուրքիայի լավագույն երաժշտական ալբոմների մեջ 3-րդ տեղը հատկացրել է  ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմին։

Սիբիլ Փեքթորոսօղլուի  «Սեր» անունը կրող ալբոմը Թուրքիայում վաճառքի է հանվել 2014-ի փետրվարի 11-ին եւ արդեն փետրվարի 15-ին ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» կատարման տեսահոլովակը եթեր է գնացել թուրքական CNNturk հեռուստաընկներության եթերով։

Ավելի վաղ, ալբոմի հետ կապված հայ երգչուհին նշել էր, թե ալբոմի անունը «Սեր» է ցանկացել դնել, քանի որ աշխարհի ամենաուժեղ զգացումը սերն է։