Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացում պետք չէ սպասել: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա հիշեցրել է, որ այդ թեմայով խոսակցություններ կային նաեւ 2014թ. սկզբին, բայց պատշաճ պարզաբանումներ տրվեցին: «Արդյունքում հանգեցինք նրան, որ այսօր ուղեվարձը նույնքան արժե, որքան նախկինում էր», - ասել է Բեգլարյանը:
Այնուամենայնիվ, հիշեցրել է նա, ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը նախարարության իրավասության տակ չի գտնվում. այն սահմանում է Երեւանի քաղաքապետարանը: Նախարարությունը պատասխանատու է միայն միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների համար:



























