Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել դեպի ձորը (մոտ 30 մ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ZA 180 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ): Վարորդը՝ 45-ամյա Ա. Ս.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: