«Իսլամական պետության» երկրորդ ներկայացուցիչը, որը ղեկավարելու է Իրաքի Մոսուլ քաղաքը, սպանվել է միջազգային դաշինքի  ավիահարձակման հետեւանքով: 

ՆՏՎ-ն, վկայակոչելով CNN-ը, հայտնում է, որ Իրաքում օդային հարվածներ հասցնելու ժամանակ սպանվել է Հասան Սաիդ ալ-Ջաբուրին՝ Մոսուլ քաղաքի ղեկավարը, որն այդ պաշտոնին էր նշանակվել ԻՊ գրոհայինների կողմից:

Սա ԻՊ-ի կողմից Մոսուլի արդեն երկրորդ ղեկավարն է, որն սպանվում է ավիահարձակման ժամանակ: Նրա նախորդ Ռադվան Թալեբ ալ-Համդունին զոհվել է դեկտեմբերի սկզբին ամերիկյան ՌՕՈՒ-ի կողմից Մոսուլը ռմբակոծելիս: