Ամանորի նախաշեմին Սիդնեյի անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ 3 հազար ոստիկան է աշխատելու:

Սիդնեյի բնակիչները ոստիկանների կտեսնեն օդում, ալիքների վրա, եւ իհարկե, համազգեստով: Դա Ամանորի նախաշեմին քաղաքացիներին պետք է հանգստություն եւ վստահություն կներշնչի, հաղորդում է The Australian-ը՝ վկայակոչելով Սիդնեյի ոստիկանության կոմիսարի օգնական Միք Ֆուլերին:

Ավելի վաղ, կաթոլիկ Սուրբ Ծննդյան նախօրեին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը կոչ էր արել քաղաքացիներին պատրաստ լինել նոր ահաբեկչական սպառնալիքներին՝ հիշեցնելով դեկտեմբերի 15-ի ողբերգության մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին 49-ամյա  իրանցի Մեն Հարոն Մոնիսը Սիդնեյի կենտրոնական հատվածում գտնվող Lindt սրճարանում պատանդ էր վերցրել 30 մարդու: Սրճարանի գրոհի ժամանակ Հարոն Մոնիսը սպանվել էր: Զոհվել էր նաեւ երեք մարդ: