Իրաքի օդուժը դեկտեմբերի 26-ին ավիահարված է հասցրել Յաթրիբ շրջանի «Իսլամական պետության» ծայրահեղական զինյալների դիրքերի ուղղությամբ՝ ոչնչացնելով իսլամիստների քարոզիչ Շաքիր Ալ-Մազրավիին:
«Գործողության ընթաքում ոչնչացվել են նաեւ քարոզչին ուղեկցող 5 չեչեններ-զինյալ», - հաղորդում է Բաղդադի Shafaaq FM ռադիոկայանը:
Դեկտեմբերի 24-ին իրաքյան բանակն ու ԻՊ-ի դեմ պայքարող աշխարհազորայինները լայնամասշտաբ գործողություններ են սկսել Սալահ-էդ-Դին եւ Դիյալա նահանգների սահմաններում: Դեկտեմբերի 25-ին իրաքյան օդաչուները ավիահարվածներ են հասցրել Յթրիբ շրջանի ուղղությամբ՝ ոչնչացնելով ԻՊ-ի զգալի քանակությամբ տեխնիկա եւ զինյալներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























