ՌԴ առաջնորդի գլխավոր արժանիքն այն է, որ նա երկիրը փրկել է փլուզումից: Նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը իր նոր՝ «Կրեմլից հետո» գրքի շնորհանդեսի ժամանակ:

«Կարծում եմ, որ մենք բոլորս՝ Ռուսաստանի քաղաքացիներս, պետք է հիշենք, որ նա փրկել է Ռուսաստանը  փլուզումից: Ըստ էության, շատ մարզեր չէին ընդունում մեր Սահմանադրությունը», — ասել է Գորբաչովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ Պուտինը «պատմական գործ է արել»՝ փրկելով երկիրը պատասխանատու ժամանակահատվածում: Գորբաչյովը հավելել է, որ Պուտինին ճանաչել է մինչեւ նրա նախագահ դառնալը: Ըստ քաղաքական գործչի՝ դեռ այն ժամանակ ինքը նկատել է ՌԴ ապագա նախագահի խելամտությունը եւ կարգապահությունը:

Խոսելով ԽՍՀՄ-ում նախագահի պաշտոնում իր աշխատանքի մասին՝ Գորբաչովն ընդգծել է, որ այն ժամանակ սխալներ է գործել, քանի որ  «ինչ-որ չափով ամենագետի տեղ է իրեն դրել»՝ կարծելով, թե ամեն ինչ վերահսկողության տակ է: