Ոստիկանության Շենգավիթի եւ Նոր Նորքի բաժինների ծառայողները, դեկտեմբերի 26-ին, ժամը 12.45-ին, Մասիս քաղաքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 43-ամյա Վահան Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:




























