Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 09.20-ին, բաժին է ներկայացել 25-ամյա Սուրեն Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առեւանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:




























