Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին, Այգեզարդ գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 41-ամյա Սաշա Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:




























