ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 10-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից Վրաստանից ՀՀ է տեղափոխվել 43-ամյա Մկրտիչ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):


























