Շատ կարեւոր բնապահպնական գրագիտությունը տարածել ոչ մի այն հասարակության, այլեւ իշխանության մեջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանուն մարդկային կայուն զարգացման»ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը:
«Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս ոչ ֆորմալ կրթությանը, ուստի աշխատում ենք խորհրդարանում համապատասխան հանձնաժողովի փորձագետների հետ, ինչպես նաեւ կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի, մարզային վարչակազմերի հետ»,-հայտարարել է Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այստեղ փոփոխությունները հազվադեպ ու քիչ նկատելի են, բայց նույնիսկ դրանք շատ ուժեղ ազդում են որոշումների կայացման վրա: «Դրա համար դրանք ոչ պակաս կարեւոր են, քան ամենազանգվածային հասարակական ակցիաները»,-ընդգծել է բնապահպանը:



























