Հնդկաստանի մահարաշտրա նահանգում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, անտառանյութերի շուկայում բռնկված հրդեհի հետեւանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է ոստիկանության ավագ աշխատակիցը, հաղորդում է «Սինհուան»:

Նրա խոսքով՝ հրդեհը տեղի է ունեցել տեղի ժամանակով 02.30-ին, անտառանյութերի պահեստներից մեկում եւ անմիջապես տարածվել շուկայի հարեւան պահեստների վրա:

Հրդեհի հետեւանքով 8 մարդ տեղում մահացել է, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Հրդեհի պատճառները պարզվում են: