Հայաստանի հեռուստաալիքները թող քիչ գումար ծախսեն անիմաստ սերիալների վրա: Այդ մասին մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողներին հայտարարեց «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը: Դրա փոխարեն հասարակությանն անհրաժեշտ են հիշվող էկոլոգիական հոլովակներ, հավելեց նա: Սա կօգնի բարձրացնել մարդկանց իրազեկությունը, բնության համար մտահոգությունը:
«Մի քանի տարի առաջ անգամ հնարավոր չէր մտածել, որ մարդիկ կհայտարարեին իրենց շրջանի, քաղաքi, մարզի բնությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին: Այսօր այդ հարցերը քննարկվում են արդեն կառավարության մակարդակում: Սակայն հեռուստաընկերությունների կանաչ հոլովակները նախկինի պես բավարար չեն», - հավելեց նա:
Փաստագրական ֆիլմերն ու ռեպորտաժները տարածվում են համացանցի միջոցով, հեղինակները շրջաններում լոկալ ցուցադրումներ են կազմակերպում, սակայն դա բավարար չէ: «Աշխարհի մաքրությունը մեզնից շատերին է հուզում: Իսկ Հանրային հեռուստատեսությամբ այդ մասին սոցիալական հոլավակները 1-2-ն են: Իսկ ինչո՞ւ: Թող ավելի քիչ գումար ծախսեն հիմար սերիալների վրա եւ ավելի շատ՝ ինչ-որ օգտակար բանի համար», - հավելեց ակտիվիստը:



























