Պակիստանցի զինվորականները հայտնել են պակիստանա-աֆղանական սահմանին շուրջ 40 գրոհայինների ոչնչացնելու մասին:
Պակիստանի բանակի հրամանատարության հայտարարությունում ասվում է, որ դեկտեմբերի 26-ի երեկոյան երկրի ՌՕՈՒ-ի եւ ցամաքային զորքերի համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել է 39 գրոհային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով APը: Պակիստանի բանակի հրամանատարությունից հայտնել են, որ ոչնչացված գրհայինների շարքում կան մի քանի հրամանատարներ, սակայն զոհվածների ինքնության մասին տեղեկություն չի ստացվել:
Ավելի վաղ հաղորդվել էր Հյուսիսային Վազիրստանում օդային հարձակումների հետեւանքով 23 գրոհայինների ոչնչացման մասին: Դրանից բացի, ոչնչացվել է նաեւ ստորգետնյա թունելների համակարգը, ինչպես նաեւ զենքի ու զինամթերքի խոշոր պահեստ:
Պակիստանի զինված ուժերը հունիսի 15-ին հայտարարել էին տարբեր խմբավորումների գրոհայինների դեմ «բացառիկ գործողություն» սկսելու մասին: Հատուկ գործողությանը մասնակցում է շուրջ 30 հազար պակիստանցի զինվորական: Գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է շուրջ 1,2 հազար գրոհային:




























