Ոստիկանական հագուստով անհայտ անձինք ներխուժել են Ստավրոպոլի երկրամասի մշակույթի նախարարության վարորդի տուն՝ տանելով գումար, ոսկու ձուլակտորներ եւ զարդեր:
Կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ի երեկոյան Ստավրոպոլում: Նշվում է, որ անհայտ անձինք տանտիրոջ բարեկամին սպառնացել են ատրճանակի նման առարկայով եւ արդուկով:
Նրանից խլել են 150 հազար ռուբլի, 3 հազար դոլար, 125 եվրո, ոսկու երկու ձուլակտոր՝ 220 հազար ռուբլի արժողությամբ, եւ 371 հազար ռուբլու զարդ: Դրանից հետո հանցագործները փախել են, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ:


























