Սուրբ ծնունդից երկու շաբաթ անց մահացել է Հարավային Ֆլորիդայում Ցեղասպանության վերջին վերապրածը՝ Հարի Փիլաֆյանը: Այդ մասին «Miami Herald» թերթում գրում է Հարութ Ջեք Սամրան՝ նշելով, որ ողբերգության հարյուրամյակի մոտենալու զուգընթաց տարեց տարի պակասում են Հայող ցեղասպանությունը վերապրածների թիվը:
Հարի Փիլաֆյանը ծնվել է Թրակիայում, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Նրա ծնողները 1918թ. փախել են Դամասկոս: Նրանց առաջնեկը՝ Ջեյմսը, ծնվել է հին քաղաքում: Հարիի ծնվելուց հետո ընտանիքը ստիպված է եղել լքել իր տունը: Ամերիկյան հովանավորի աջակցությամբ ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ:
Հարութ Ջեք Սամրիի խոսքով՝ Հոլոքոստը վերապրած հոգեբան Վիկտոր Ֆրանկլը իր հայտնի «Մարդը իմաստի փնտրտուքներում» գրքում գրել է նույնիսկ գոյաբանական տագնապի պայմաններում գոյատեւելու մարդկային ընդունակության մասին: «Ինչպես եւ Հոլոքոստը վերապրածները, որոնց թիվը անշեղորեն կրճատվում է, Հայոց ցեղասպանությունը վերապրածները ապահովում են պատմական կապը: Նրանք մեր «մեծագույն սերունդն էին», - նշում է հոդվածի հեղինակը:
Նրա խոսքով՝ չնայած, որ նրանք, անասելի չարի ականատեսը լինելով, ժպիտով ապացուցում են, որ «ամեն ինչ հնարավոր է խլել մարդուց, բացի մի բանից, որը նաև մարդկային ազատություններից վերջինն էˋ ցանկացած պայմաններում ընտրելու իր վարքը, իր ուղին»:




























