Մեքսիկայում ցուցարարները հարձակվել են ռազմաբազայի վրա: Նրանց կարծիքով՝ 43 ուսանողների անհետացման համար մեղավոր են ոչ միայն ոստիկանները, այլեւ զինվորականները: Ցուցարարները փողոց են ելել երիտասարդների առեւանգումից մեկ ամիս անց, հայտնում է RT-ն:

AP-ը հայտնում է, որ  դեկտեմբերի 26-ին հարյուրավոր ցուցարարներ բողոքի ցույց են կազմակերպել քաղաքի ռազմաբազայի մոտ՝ ռազմական շրջանակների ներկայացուցիչներին մեղադրելով երիտասարդների անհետացման համար:  Ըստ ուսանողների ծնողների՝ զինվորականները ոչինչ չեն ձեռնարկել առեւանգումը կանխելու համար: Ըստ գործակալության՝ բողոքողները  գրել են ռազմաբազայի պատերին եւ քանդել երկաթյա դարպասները:

Զուգահեռ բողոքի ցույց է տեղի ունեցել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: Ըստ AFP-ի՝ մասնակցել է շուրջ 3 հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Իգուալա քաղաքում անհետ կորել էր 43 ուսանող: Ենթադրվում է, որ նրանց ձերբակալել է տեղի ոստիկանությունը, այնուհետեւ ոստիկանները ուսանողներին հանձնել են տեղի թմրավաճառների հանցախմբին, որտեղ էլ երիտասարդներին սպանել եւ այրել են: