Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի դիմաց, դեկտեմբերի 26-ին, ժամը 05.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա օտարերկրացուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: