Ճապոնիայում նոյեմբերից մինչեւ դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ձյան առատ տեղումների պատճառով 24 մարդ է մահացել: Մահվան հիմնական պատճառը տանիքներում ձյունը մաքրելու ժամանակ ցուցաբերած անզգուշությունն է:
Այս տարի երկրի հյուսիային շրջաններում, ինչպես նաեւ Ճապոնական ծովի մերձափնյա հատվածներում առատ տեղումներ են գրանցվել: Որոշ շրջաններում ձյան ծածկույթը գերազանցել է 2 մետրը, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Ուժեղ ձյունը երկու անգամ հանգեցրել է ճանապարհների արգելափակմանը: Անբարենապստ եղանակը ավիաընկերությունների ստիպել է ավելի քան 300 ավիաչվերթ չեղարկել: Հոկայդում ավելի քան 1000 դպրոցներում հարկադրված հանգստյան օր է հայտարարվել:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ գալիք տարվա սկզբին Ճապոնական ծովի մերձափնյա շրջաններում կրկին ուժեղ ձյուն է սպասվում:



























