Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց, դեկտեմբերի 26-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը բուժօգնության է ներկայացվել նաեւ հիշյալ քաղաքացուհու հետ վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը:
Կատարվում է քննություն:




























