Ադրբեջանական կողմը այդպես էլ չսովորեց տարբերակել՝ ինչ է դիվերսիան եւ ինչը դիվերսիա չի համարվում, ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը՝  NEWS.am –ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հաղորդագրությունները իբրեւ թե տեղ գտած միջադեպի եւ Ղարաբաղի ԶՈՒ նախկին պայմանագրային զինծառայողի գերեվարման մասին:

«Մի կողմից, Ադրբեջանի անգրագիտությունը վերացնելու համար կարելի է խորհուրդ տալ հատուկ դասընթացներ անցկացնել: Սակայն մյուս կողմից էլ ադրբեջանցիներին կարելի է հասկանալ.  Եթե Ադրբեջանի բանակը միայն պարտություններ է կրում, ցանկացած իրադարձություն ցանկանում են որպես «հաղթանակ», հովիվներին եւ ծերունիներին էլ՝ որպես դիվերսանտներ ներկայացնել,  արդարադատությունից փախած  հանցագործներին՝ զոհեր, կամ էլ՝  դարձյալ դիվերսանտներ», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Ղարաբաղի ԶՈՒ պայմանագրային նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանը դատից խուսափելու համար փախել է ադրբեջանական տարածք: