Երկու հզոր պայթյուն է որոտացել Խերսոնի կենտրոնում, կան զոհեր եւ վիրավորներ: Մի պայթյունը տեղի է ունեցել տարադրամի փոխանակման կետում, մյուսը՝  «Դոյարուշկա» խանութի մոտ: Դեպքի վայրում աշխատում է Ուկրաինայի անվտանգության ծառայության օպերատիվ խումբը:

Ըստ «Մոստ»-ի՝ տարադրամի փոխանակման կետ է մտել փաթեթով մի տղամարդ եւ սպառնացել պայթեցնել այն, եթե իրեն  գումար չտան: Նա նաեւ սպառնացել է տուփը պայթեցնել փողոցում: Նրան գումար չեն տվել, եւ պայթել է տամարդու հագի բաճկոնը, որի հետեւանքով նա մահացել է: Փողոցում եղած փաթեթը ականազերծողները վնասազերծել են հիդրոհարվածով: Դա կեղծ ռումբ է եղել: 

 «Դոյարուշկա» խանութի մոտ մյուս  պայթեցնողն ուսապարկով է եղել, որը պայթել է՝ առայժմ անհայտ պատճառներով: Տղամարդը մահացել է ստացված վնասվածքներից: