Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության նոր վարչապետ է նշանակել Անդրեյ Կոբյակովին: Ավելի վաղ նա զբաղեցնում Էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Է նշանակվել Վասիլի Մատյուշեւսկին: Վլադիմիր Սեմաշկոն եւ Նատալյա Կաչանովան դարձել են վարչապետի տեղակալներ:
Լուկաշենկոն հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար է նշանակել Ալեքսանդր Կոսինցին: Վերջինս նախքան վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելը ղեկավարել է Վիտեբսկի մարզային տեսչական կոմիտեն:




























