Չինաստանում թռչնաֆաբրիկայի (որի հրդեհի պաճառով ավելի քան 120 մարդ է մահացել) ղեկավարները, հանցավոր անփութության համար դատապարտվել են 4-9 տարվա ազատազրկման:
Baoyuanfeng ընկերության նախագահը, ում պատկանում է Ցզիլին նահանգում գտնվող ձեռնարկությունը, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ գործարաներում աշխատանքի համար անվտանգ պայմաններ չապահովելու համար: Չժան Յույշեն ընկերության գխավոր տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ստանդարտներին չհամապատասխանող սարքավորումների տեղադրման համար, ինչն էլ հրդեհի աղբյուր է ծառայել:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ազատազրկման են դատապարտվել նաեւ Դեհուեյ քաղաքի հակահրդեհային բաժանմունքի նախկին ղեկավարն ու նրա տեղակալը: Վերջիններս դատապարտվել են համապատասխանաբար 5,5 եւ 5 տարվա ազատազրկման:
Գործարանում հրդեհը բռնկվել է 2013թ. հունիսի 3-ին: Այդ ժամանակ ձեռնարկությունում 300-ից ավելի մարդ է աշխատելիս եղել: Հրդեհի հետեւանքով ընդհանուր առմամբ 121 մարդ զոհվել, 76-ը՝ վիրավորվել էին:



























