Մալայզիայում մուսոնային հրդեհներով պայմանավորված ջրհեղեղի հետեւանքով 5 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Independent-ը, զոհերի թվում կա մի փոքրիկ երեխա:

Տարհանված բնակչության թիվը հասել է 160 հազարի: Տարհանում է իրականացվել Քելանթան, Թրենգանու, Փահանգ, Փերաք եւ ջոհոր նահանգներում, նշում է մալայզիական Bernama գործակալությունը:

Փրկարարական աշխատանքները դժվարանում են ջրի մակարդակի բարձրացման եւ շատ գետերի հոսքի ուժեղանալու հետեւանքով: Տեղի օդերեւութաբանների կանխատեսումներով, Մալայզիայի տարածքում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում եւ տեղումների ուժգնացում: