Սիրիան պատրաստ է մասնակցել Մոսկվայի խորհրդակցություններին՝ ստեղծված ճգնաժամից ելք գտնելու համար, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ի աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ ներկայումս ընթանում են քննարկումներ Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ՝ Մոսկվայում խորհրդակցությունների նախապատրաստման վերաբերյալ, որն ուղղված է  «առանց արտաքին միջամտության սիրիացիների միջեւ երկխոսության համար խորհրդաժողով գումարելու վերաբերյալ» համաձայնության ձեռքբերմանը:

Աղբյուրն ընդգծել է, որ Սիրիան միշտ պատրաստ է երկխոսության: