Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադավոյի տան ուղղությամբ կրակոցները գնահատվել են որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնել է ոստիկանության Լվովի վարչության պետի տեղակալ Պավել Գարասիմը:

«Հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով: Այդ ծանր հանցագործություն է, որի համար նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում: Հեռավորությունը, որից կրակել են, ավելի քան 50 մետր է: Դա երեւում է տեսախցիկների ձայնագրությունում»,-ասել է նա: Իրավապահները պարզել են, որ կրակել են ձեռքի հակատանկային նռնականետից:

Նախօրեին Լվովի քաղաքապետի տան ուղղությամբ էլի կրակել են, շենքը զգալիորեն վնասվել է, սակայն տուժածներ չկան: Ինքը՝ Սադովոյը ընտանիքի հետ միասին գտնվում է Կարպատներում, «Բուկովել» հանգստավայրում, որը Լվովից 4 ժամվա ճանապարհ է:

Վերջին կես տարվա ընթացքում սա արդեն 2-րդ դեպքն է, երբ կրակում են Լվովի քաղաքապետի տան վրա: Հուլիսին անհայտ անձինք կրակ էին բացել Սադովոյի տան վրա: Այդ պահին նրանք տանն են եղել, սակայն չեն տուժել: