Իսլամիստական «Աշ Շաբաբ» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Զաքարիա Իսմայիլ Ահմեդ Էրսին հանձնվել է Սոմալիի ոստիկանությանը:

Տեղի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ նման քայլի Էրսին գնացել է կազմակերպության առաջնորդ Ահմեդ Աբդի Գոդանիի շրջապատի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որն սպանվել էր այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ օդուժի հարվածներից, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը 3 մլն դոլարի փրկագին էր սահմանել Էրսիի համար: Նրան հատուկ ծառայություններն անվանում էին «Աշ Շաբաբ»-ի հետախուզության պետ:

Նշենք, որ «Աշ Շաբաբ խմբավորումը զգալի տարածքներ է վերահսկում Սոմալիի հարավում եւ կենտրոնում, ինչպես նաեւ Քենիայում: