Ղրղզստանի Օշ քաղաքի օդանավակայանում անհայտ զինված անձինք, զինվորական դաշտային համազգեստով եւ դիմակներով, կողոպտել են Օշ-Ուրումչի չվերթի ուղեւորներին: Այս մասին հաղորդում է Ղրղզստանի ՆԳՆ Օշ քաղաքի եւ Օշի մարզի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի VIP սրահում:
Հինգ անհայտ անձինք, հատուկջոկատայինների համազգեստով, ինքնաձիգներով զինված, ներխուժել են սրահ, սկսել են գոռալ, որ հատուկ գործողություն է իրականացվում եւ հրամայել են մարդկանց պառկել գետնին: Դրանից հետո հարձակվողները վերցրել են ուղեւորներին մեծ մասի պայուսակները, որոնք, նախնական տվյալներով, գտնվել են խոշոր գումարներ:
Մեկ մարդու պատանդ վերցնելով, չարագործները փախուստի են դիմել Toyota Estima մակնիշի մեքենայով:
Օշի ոստիկանությունը ավազակներին հայտնաբերելու գործողություն է սկսել, նրանց ինքնությունը պարզվում է:




























