Կրասնոյարսկում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է մի տուփ կոնֆետի համար հարազատ քրոջն սպանելու մեջ:

Քննության վարկածով, գործազուրկ եւ խմիչքի հետ սեր ունեցող 33-ամյա տղամարդը (նախկինում չդատված) կենցաղային հողի վրա վիճել է քրոջ հետ, որից հետո դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա կնոջը:

Ենթադրաբար, վեճի պատճառը եղել է այն, որ տղամարդը բացել է Ամանորի մանկական նվերը եւ սկսել է ուտել կոնֆետները:

Քանի որ բնակարանը գտնվում է առաջին հարկում եւ այնտեղից մուտք կա դեպի նկուղ, տղամարդն այտեղ թաքցրել է քրոջ մարմինը, ինչպես նաեւ իր 1,5 տարեկան զարմիկին:

Երեկոյան տուն է վերադարձել սպանված կնոջ ամուսինը եւ ընտանիքին գտել նկուղում: Երեխան շատ չի տուժել, սակայն մի փոքր սառել է:

Ձերբակալված տղամարդուն հոգեբուժական փորձաքննություն են նշանակել: