ՆԱՏՕ-ում չեն բացառում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2015 թվականին տապալելու հնարավորությունը, գրում է գերմանական Bild տաբլոիդը: Թերթը չի նշում ՆԱՏՕ-ում իր աղբյուրը, բայց պնդում է, որ Պուտինի հեռացման հնարավորությունը չի բացառվում նաեւ գերմանական կառավարության շրջանակներում:
Տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում՝ արտաքին պարտքի աճը, ռուբլու կուրսի արժեզրկումը շատ վտանգավոր են այդ երկրի ղեկավարի համար, գրում է թերթը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի փորձագետների եզրակացությունը: Պարբերականը պնդում է, որ «բարձր մակարդակի» փորձագետներն արդեն աշխատում են սցենարների վրա, թե ինչպես կզարգանա Ռուսաստանում իրավիճակը, եթե Պուտինը հեռանա:
Արեւմտյան ստատեգները համարում են, որ պատժամիջոցների եւ շահույթների նվազման հետ կապված 2015 թվականին հզոր օլիգարխների կողմից ճնշումները Պուտինի նկատմամբ այնքան կուժեղանան, որ նա ստիպված կլինի հեռանալ: Ի հայտ կգա «Ռուսաստանը փրկելու համար վերբեռնման» լրիվ նոր միջոցառումների անհրաժեշտություն:
Միաժամանակ ինչպես նշում է NEWSru.com-ը, սողիոլոգները Ռուսաստանում դեռեւս չեն նկատում Պուտինի հանդեպ վստահության մակարդակի անկում:




























