Բրազիլիայի Վիտորիա քաղաքի մոտ ուղեւորատար ավտոբուսը 40 մետր գլորվել է ձորը, որի հետեւանքով զոհվել է 8 մարդ:
Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան: Պորտու-Սեգուրու երթուղին իրականացնող ավտոբուսը, որում եղել է 31 ուղեւոր, ընկել է կիրճը: Վթարի հետեւանքով 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 13-ը՝ ծանր վիճակում, հաղորդում է Globo-ն:
Ավտոբուսի վարորդի խոսքով՝ ոլորաններից մեկում ինքը փորձել է խուսափել դիմացից եկող բեռնատարի հետ բախումից, սակայն չի կարողացել կառավարել ավտոբուսը եւ այն ընկել է ձորը:


























