Ֆրանսիական Ռոն-Ալպերի շրջանում լեռնային ճանապարհներին առնվազն 15 հազար ավտոմեքենա ձյան թակարդում է հայտնվել: Մեկ վարորդ մահացել է. Իզեր դեպարտամենտում նրա մեքենան ձորն է ընկել:

Հարեւան Սավոյ դեպարտամենտի մարզական եւ վարչական հաստատությունները շաբաթ աշխատել են որպես օգնության կետեր: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ զբոսաշրջիկներին թույլ չեն տա առանց ձմեռային անվադողերով մեքենաներով բարձրանալ հանգստավայրեր:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, կիրակի Ֆրանսիական Ալպերում եղանակային պայմանները չեն բարելավվի: