Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին կարող են կոռուպցիայի գործող որպես վկա դատարան կանչել: Այս մասին գրում է La Segunda պարբերականը: Այդ դեպքում պետության ղեկավարը, հնարավոր է, ստիպված լինի ցուցմունք տալ Petrobras էներգետիկ ընկերության գործով:
Labaton Sucharow իրավանաբանական գրասենյակի փաստաբանի կարծիքով, Ռուսեֆն ու Բրազիլիայի ֆինանսների նախարարը կարող էին իրենց շահերն ունենալ Petrobras կոնցեռնում:
Ըստ Gazeta-ի, առայժմ հայտնի չէ, արդյո՞ք պետության ղեկավարն այդ գործով ցուցմունք կտա, քանի որ Ռուսեֆն առայժմ ընդգրկված է այն մարդկանց ցուցակում, որոնց դատարան են կանչում:




























