Քամերունի հյուսիսում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումն առնվազն 23 խաղաղ բնակչի մահապատժի է ենթարկել: Այս մասին գրում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով քամերունյան բանակի աղբյուրին:

Նիգերիայի հետ սահմանի մոտ գտնվող Մոզոգո շրջանի վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Այս տարածքում ապաստանել են Նիգերիայից 8.000 փախստականներ:

«Բոկո Հարամ»-ի զինյալները հրդեհել են բնակավայրը եւ սպանել նվազագույնը 23 մարդու: Դրանից հետո, ըստ Gazeta-ի, այդ բնակավայրից ահաբեկիչներին դուրս են մղել քամերունյան բանակի զինվորները: