Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆլագստաթ քաղաքում շաբաթ ոստիկանության սպա է սպանվել: Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ հավելելով, որ հանցագործն այնուհետեւ ինքնասպան է եղել:
Սպանությունը տեղի է ունեցել 24-ամյա ոստիկան Թայլեր Ստյուարտի տանը: Տղամարդը վիրավորվել է դեմքից եւ հիվանդանոցում վախճանվել:
Ըստ Gazeta-ի, կասկածյալը 28-ամյա Ռոբերտ Սքոթն է: Ոստիկանությունում կարծում են, որ նա գնդակահարել է Ստյուարտին, այնուհետեւ ինքնասպան եղել:




























