Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում կինը վրաերթի է ենթարկել ոստիկանության երկու աշխատակցի: Ըստ NJ կայքի, վերջիններին տեղափոխել են Հաքենսաք քաղաքի համալսարանական հիվանդանոց:

«Ոստիկանության երկու աշխատակիցներ փողոցը հատելի վրաերթի են ենթարվել կին-վարորդի կողմից: Ոստիկաններից մեկն աննշան վնասվածք է ստացել, իսկ մյուսը լուրջ վնասել է գլուխը եւ անգիտակից վիճակում է»,- հայտարարել է շրջանային դատախազ Ջոն Լ.Մոլինելլին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախապես հաղորդվում էր, որ ոստիկանները լուրջ վնասվածքներ են ստացել: Իրավապահները հարցաքննում են վարորդին: Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: