Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են մարել պարտքերը, որոնցից որոշների ժամկետը հասնում է գրեթե 300 տարվա: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:

Մասնավորապես, բրիտանական կառավարությունը մտադիր է վճարել 1720 թվականի վարկատուների պարտքը, երբ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառով Մեծ Բրիտանիան ստիպված եղավ դիմել միջազգային պարտքի օգնությանը:

Ըստ Gazeta-ի, կառավարությունը ծրագրում է պարտքերը մարել ցածր տոկոսադրույքներով: Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը տեղեկացրել է, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան կվճարի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների պարտքերը, այնուհետեւ կանցնի XIX եւ XVIII դարերի պարտավորություններին:

Պետության «պատմական» պարտքերի ընդհանուր գումարը 2.5 մլն ֆունտ սթեռլինգ է՝ 1.4 տրիլիոն ֆունտ պետական պարտքի պարագայում: