Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյումրու խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Մերձմոսկովյան ՃՇՇ» ՓԲԸ-ի տարածքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ախուրյան ՃՇՇ» ՓԲԸ-ի տարածքում, ինչի հետեւանքով 1947թ. ծնված Վ.Վ.-ն մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.09-ին, մարվել` 10.28-ին:

Այրվել են անկողնային պարագաներ: