Polaroid-ի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել Marquette Companies ներդրումային կազմակերպությունը, որը պատկանում է Մինեսոտայի ամենահարուստ ընտանիքներից մեկին՝ Փոլադ ընտանիքին: Դեկտեմբերի 22-ին ավարտված գործարքի արժեքը 70 մլն դոլար է: Այս մասին գրում է Star Tribune պարբերականը:

Սնանկության մասին գործերի Դաշնային դատարանն անցյալ շաբաթ մասնավոր անձին թույլ էր տվել վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերի փաթեթը: Ըստ Lenta-ի, դրա հետեւանքով ներդրողներն իրենց մասնաբաժինն ավելացրել են՝ հասցնելով շուրջ 60%-ի:

Polaroid-ը հիմնադրվել է 1937 թվականին, Քեմբրիջում (Մասաչուսեթս նահանգ), գյուտարար Էդվին Լենդի կողմից: 1948 թվականին ընկերությունը թողարկեց ակնթարթային լուսանկարների համար նույնանուն ֆոտոխցիկները: