Հայաստանյան բանկերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքը փոքր-ինչ բարձրացել է: Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:30-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքը բանկերում կազմում է հիմնականում 465, նվազագույն ցուցանիշը 461 դրամ է (Մելլաթ բանկ), առավելագույնը՝ 466 դրամ (Ամերիա, Պրոկրեդիտ, Արմսվիսբանկ):  Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 475 դրամով, առավելագույն ցուցանիշը 477 դրամ է (Հայէկոնոմբանկ, Պրոկրեդիտ բանկ, Ինեկոբանկ):

Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 563 դրամ, ամենաբարձր ցուցանիշը 567 է, նվազագույնը՝ 556: Բանկերը եվրոն վաճառում են միջինը 585 դրամով: Ամենացածրը 577 դրամ է, իսկ ամենաբարձրը 595 դրամ է:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ի գիշերվանից դոլարի եւ եվրոյիփոխարժեքները սկսել են նվազել: