Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 14.51-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան քաղաքի Դալարիկ գյուղի մոտակայքում 2 ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Արմավիր-Դալարիկ հատվածի 22-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ. Ս.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 64 MS 444 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ 4 մ սահել դեպի ձորակը:

Զոհեր եւ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: