AirAsia ավիաընկերության բաժնետոմսերը կտրուկ իջել են ընկերության պատկանող Airbus A320-200-ի անհետացումից հետո:
Reuters-ի փոխանցմամբ՝ բաժնետոմսերի արժեքը նվազել է 11,6%-ով: Գործակալության տվյալներով՝ ներկայիս փոխարժեքը նոյեմբերի 28-ից ի վեր AirAsia-ի բաժնետոմսերի համար ամենացածր ցուցանիշն է: 2014թ. սկզբից ընկերության բաժնետոմսերը բարձրացել էին ընդուպ մինչեւ 21,4%-ով:
Ինդոնեզական Սուրաբի քաղաքացի դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող Airbus A320-200-ը անհետացել է նոյեմբերի 28-ի գիշերը: Բանկ-Բելիթունգ արշիպելագի բնակիչները պատմել են, որ պայթյուն են լսել:


























