Իտալական ուղեւորատար Norman Atlantic ուղեւորատար լաստանավի վրա 07:14-ի (Երեւանի ժամանակով 10:14) դեռ 194 մարդ կա, 284 ուղեւորներ փրկվել են, հաղորդում է Իտալիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
«284 մարդ փրկված են, 194-ը դեռեւս նավի վրա են», - ասվում է Իտալիայի ռազմածովայի ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լաստանավում հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 28-ի առավոտյան: Նավի վրա գտնվել են 411 ուղեւորներ եւ անձնակազմի 56 անդամներ: Գիշերը ուղեւորներին սկսել են տեղափոխել իտալական ռազմածովային ուժերի նավի վրա:
Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ կրակի տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ բեռնատարաներից մեկում տեղափոխել են յուղով լցված 40 մեծ տարողություն:



























