Երեւանում Տիգրան Մեծի պողոտայում կեսգիշերին հրդեհ է բռնկվել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 69 շենքի բակում մեքենա է այրվել: Ականատեսները ահազանգել են հրշեջներին, պատկան մարմիններին, եւ մինչ նրանք կհանգցնեին հրդեհն ու կպարզեին պատճառները, թաղամասում տարածվել են լուրեր, որ մեքենայի սեփականատերն է այրել այն:

Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տանը վիճաբանել է ընտանիքի անդամների հետ, ապա զայրացած իջել բակ ու հրդեհել սեփական մեքենան: Հանգամանքները պարզվում են: