Հայաստանում 2015թ. հունվարին նորմայից բարձր տեղումներ եւ նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Հունվարը տաք կլինի, օդի միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով տաք կլինի: Հուվարի 6-7-ից հետո կդիտվեն տեղումներ»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ նշելով, որ նման տաք հունվար եղել է 1966թ., 1963թ., 1987թ., 2004թ., 2010թ:
Ամանորին Երեւանում եւ Արարատյան դաշտում ձյուն չի տեղա: Հունվարի 2-3-ին մայրաքաղաքում տեղումներ կլինեն անձրեւի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:




























