ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը եւ ներկա գտնվել զինվորական շարային տողանին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որն նախարարը, ողջունելով զինվորներին եւ շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարում է իր սրբազան պարտքը` պաշտպանում հայրենիքը: Արմեն Աշոտյանն իր խոսքում վերահաստատել է, որ ողջ հասարակությունը Հայոց բանակի կողքին է:

Նախարարը, անդրադառնալով կրթություն-բանակ կապին, ընդգծել է, որ բանակից վերադարձած երիտասարդների համար կրթության նոր հնարավորություններ են բացվել: Արմեն Աշոտյանը նաեւ շնորհակալություն է հայտնել զինվորների ընտանիքներին` նման որդիներ դաստիարակելու համար: Նախարարը, ներկաներին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայ զինվորին մաղթել է խաղաղություն, ուժ եւ կորով: Արմեն Աշոտյանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ ուսանող զինվորների հետ եւ խոսել նրանց մասնագիտական հետագա պլանների մասին: Նախարարն ամանորյա նվերներ եւ համակարգիչներ է հանձնել, իսկ Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախարարության անունից խոստացել` համակարգչային լսարան բացել զորամասում:

Արմեն  Աշոտյանն այցելել է նաեւ Վահան գյուղի սահմանային դիրքեր: